10 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ երեխաները Եվրոպայի մինչև 10 տարեկան կայծակնային շախմատի առաջնությունում նվաճել են մեկ արծաթե ու մեկ բրոնզե մեդալ

Հայ երեխաները Եվրոպայի մինչև 10 տարեկան կայծակնային շախմատի առաջնությունում նվաճել են մեկ արծաթե ու մեկ բրոնզե մեդալ

2026-ի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներ հայտնվել են լավագույն տասնյակում․ տեղեկանում ենք Շախմատի Ֆեդերացիայից։

«Մանվել Վարդանյանը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր և կիսեց 1-4-րդ հորիզոնականները մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը դարձավ արծաթե մեդալակիր:

Սոֆիա Բաղրամյանը վաստակեց 13 միավոր և դարձավ մինչև 10 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր:

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակեց 12.5 միավոր և կիսեց 3-5-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Վաչեն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 13 միավոր և կիսեց 4-6-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը»,- ասված է հաղորդագրությունում:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026