
Հունաստանում կոտրվել է օդանավի պատուհանը․ քաղաքացին մասամբ դրսում է հայտնվել
Հունաստանի Սալոնիկ քաղաքում օդ բարձրանալու ժամանակ կոտրվել է օդանավի իլյումինատորը, ինչի հետևանքով տուժել է ուղևորներից մեկը․ հայտնում է հունական ERT News հեռուստաալիքը։
«Թռիչքից մի քանի րոպե անց ուժեղ աղմուկ է լսվել, կոտրվել է իլյումինատորը, և դրա մոտ նստած 60-ամյա ուղևորը մասամբ հայտնվել է դրսում։ Նրա կողքին նստած ուղևորներին հաջողվել է պահել տղամարդուն և թույլ չտալ, որ նա դուրս ընկնի ինքնաթիռից»,- նշում է լրատվամիջոցը։


