ABCMEDIA
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սահմանադրական պահանջ է․ Մենուա Սողոմոնյան

Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սահմանադրական պահանջ է․ Մենուա Սողոմոնյան

Արցախի պետական ինստիտուտների
պահպանումը ոչ թե նպատակահարմարության, անհրաժեշտության հարց է, այլ Սահմանադրական
պահանջ։ Այս մասին ABC Media-ին ասել է ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը։

«Եթե մենք հրաժարվում
ենք Արցախի ինստիտուտներից, նշանակում է հրաժարվում ենք Արցախից, խաչ ենք քաշում մեր
պետության Սահմանադրության վրա։ Պետք է ամեն ձև պահպանել Արցախի պետական ինտիտուտները,
կրթական, մշակութային կառույցները»,-ասել է Սողոմոնյանը։  

Նրա խոսքով՝ նշված
կառույցների առաջ կարելի է դնել հստակ խնդիրներ՝ Արցախի սուբեկտայնության պահպանումը
բարձրացնելու, միջազգային հարթակներում Արցախի հարցը ներկայացնելու, առաջ տանելու,
լոբբինգ իրականացնելու։

«Ամենակարևոր խնդիրը,
որ կարող են լուծել Արցախի պետական ինստիտուտները, արցախահայերի ինքնությունը պահպանելն
է։ Էթնիկ առումով մենք նույն հայերն ենք, բայց արցախցիները տեղաբնիկներ են և պետք է
պահպանեն իրենց հատուկ դիմագիծը»-ընդգծել է Սողոմոնյանը։