ABCMEDIA
Հուսով եմ, որ ամբարտավան բրիտանացիները կհասկանան, որ իրենց ռազմական կոնտինգենտի տեղակայումն Ուկրաինայում կնշանակի պատերազմ հայտարարել Ռուսաստանին․ Մեդվեդև

Հուսով եմ, որ ամբարտավան բրիտանացիները կհասկանան, որ իրենց ռազմական կոնտինգենտի տեղակայումն Ուկրաինայում կնշանակի պատերազմ հայտարարել Ռուսաստանին․ Մեդվեդև

Ուկրաինայում բրիտանական ռազմական կոնտինգենտի տեղակայումը կնշանակի պատերազմի հայտարարում Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Այսպես է նա մեկնաբանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի այցը Կիև՝ «անվտանգության պատմական համաձայնագիր» ստորագրելու համար։

«Հուսով եմ, որ մեր հավերժական թշնամիները՝ ամբարտավան բրիտանացիները, կհասկանան, որ պաշտոնապես իրենց ռազմական կոնտինգենտի տեղակայումն Ուկրաինայում կնշանակի պատերազմ հայտարարել մեր երկրին»,- գրել է Մեդվեդևը  իր տելեգրամյան ալիքում։