
Հունգարիայի վարչապետը սպառնացել է պաշտոնանկ անել երկրի նախագահին
Հունգարիայի խորհրդարանը կսկսի երկրի նախագահ Տամաշ Շույոկի պաշտոնանկության գործընթացը, եթե նա չստորագրի Սահմանադրության 17-րդ փոփոխության մասին օրինագիծը, որը նախատեսում է նրա պաշտոնանկությունը․ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։
Վարչապետի խոսքով՝ խորհրդարանը, որտեղ նրա գլխավորած «Տիսա» կուսակցությունն ունի ավելի քան երկու երրորդի մեծամասնություն, ամենայն հավանականությամբ կհաստատի օրինագիծը։ Դրանից հետո նախագահը օրենքով կունենա հինգ օր՝ այն ստորագրելու համար։
Մադյարը նշել է, որ եթե Շույոկը սահմանված ժամկետում չստորագրի օրենքը, խորհրդարանը կսկսի նրա պաշտոնանկության ընթացակարգը։ Այդ դեպքում, Սահմանադրության համաձայն, նախագահն այլևս չի կարողանա իրականացնել իր լիազորությունները, իսկ օրենքը կստորագրի Պետական ժողովի նախագահը։


