ABCMEDIA
Ուկրաինան և Մեծ Բրիտանիան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Մեծ Բրիտանիան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է «European Truth» պարբերականը, որի թղթակիցը ներկա է եղել ստորագրման արարողությանը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «Մեծ Բրիտանիայի պարտավորություններն այս փաստաթղթով ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին»։

Սունակը իր հերթին հայտարարել է Կիևին 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասին, ինչը 200 միլիոն ֆունտով ավելի է, քան նախորդ երկու տարիներին:

Զելենսկին, իր հերթին, հավելել է, որ Լոնդոնը խոստանում է շարունակել օգնությունն առաջիկա տարիներին։

«Մեծ Բրիտանիան երաշխավորում է 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ այս տարվա համար, և այդ օգնությունը կշարունակվի նաև հաջորդ տարիներին: Գործողության ժամկետը 10 տարի է», – ասել է Ուկրաինայի նախագահը։