
Լիբանանն ու Իսրայելը Հռոմում համաձայնության են եկել երկու փորձնական գոտի ստեղծելու շուրջ․ Al Jazeera
Հռոմում Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Լիբանանի հարավում երկու փորձնական գոտի ստեղծելու շուրջ՝ երկկողմ կարգավորման շրջանակում․ գրում է Al Jazeera-ն։
Հաղորդվում է, որ գոտիներից մեկը ներկայում գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ, իսկ մյուսը սահմանակից է իսրայելական դիրքերին։
Նախագիծը նախատեսում է իսրայելական զորքերի դուրսբերում, լիբանանյան բանակի տեղակայում և համաձայնության կատարման անկախ վերահսկողություն երրորդ կողմի կողմից։ Միաժամանակ Լիբանանը պնդում է, որ պետք է սահմանվի հստակ ժամանակացույց՝ համաձայնության կիրառումը երկրի հարավի ամբողջ տարածքի վրա տարածելու համար։


