
Իրանը չի ծրագրում այս պահին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Էսմայիլ Բաղայի
Իրանը ներկայում չի նախատեսում բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ և կենտրոնացած է իր պաշտպանական կարողությունների վրա․ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Այս պահին մենք բանակցությունների որևէ ծրագիր չունենք և կենտրոնացած ենք պաշտպանության վրա»,- գրում է Tasnim գործակալությունը։
Բաղային նաև նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը փոխադարձ պարտավորությունների ամբողջություն է։
Նրա խոսքով՝ եթե կողմերից մեկը խախտի ստանձնած պարտավորությունները, ապա Թեհրանը նույնպես «կձեռնպահ մնա իր պարտավորությունների կատարումից» և ապագայում կշարունակի առաջնորդվել նույն սկզբունքով։


