
10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-ից․ Armsport.am
ԱԱ-2026-ից Արգենտինայի ազգային հավաքականին հեռացնելու պահանջով առցանց խնդրագիրը հատել է 10 միլիոն ստորագրության սահմանը. գրում է Armsport.am կայքը։
Նախաձեռնության հեղինակները ՖԻՖԱ-ին և մրցավարներին մեղադրում են աշխարհի գործող չեմպիոնների նկատմամբ ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի մեջ՝ պնդելով, որ մրցաշարի ընթացքում արգենտինացիներին արհեստականորեն առաջ են մղում։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում բազմաթիվ երկրպագուներ ևս դժգոհություն էին հայտնել ՖԻՖԱ-ի՝ Արգենտինայի հանդեպ ունեցած բարեհաճ վերաբերմունքից։
Որպես ապացույց՝ նրանք հիշատակում են խմբային փուլում Ալժիրի հետ խաղում (3:0) Լիոնել Մեսսիին չտրված կարմիր քարտը (այդ խաղում նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ), ինչպես նաև փլեյ-օֆֆի համեմատաբար բարենպաստ ցանցը։
Հիշեցնենք, որ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչ տանող ճանապարհին լրացուցիչ ժամանակում հաղթել է Կաբո-Վերդեին (3:2) 1/16 եզրափակիչում, այնուհետև 1/8 եզրափակիչում շրջանցել է Եգիպտոսին (3:2)՝ ֆանտաստիկ քամբեք անելով 79-րդ րոպեից հետո (0:2 հաշվի պայմաններում), իսկ քառորդ եզրափակիչում կրկին լրացուցիչ ժամանակում կոտրել է Շվեյցարիայի դիմադրությունը (3:1):


