16 Հուլ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կյանքը՝ «ֆուտբոլային ակվարիումի մեջ» կամ ինչպե՞ս գումար վաստակել Աշխարհի առաջնության խաղերը դիտելով

Կյանքը՝ «ֆուտբոլային ակվարիումի մեջ» կամ ինչպե՞ս գումար վաստակել Աշխարհի առաջնության խաղերը դիտելով

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մոլի երկրպագուներ Քևին Ակոտոն և Օսթին Ֆրանկլինն այս տարի իրականացրել են բազմաթիվ ֆուտբոլասերի երազանքը՝ դիտել մրցաշարի բոլոր հանդիպումները՝ մեկնարկից մինչև եզրափակիչ սուլոց և դրա համար նույնիսկ վարձատրվել․ գրում է Reuters գործակալությունը։

Երբ կիրակի՝ հուլիսի 19-ին, մրցավարը հնչեցնի Իսպանիա-Արգենտինա եզրափակիչ հանդիպման վերջին սուլոցը, և այդպիսով ավարտվի 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ԱՄՆ-ի Fox One հեռարձակողի համար ժամանակավոր աշխատող «Աշխարհի առաջնության հանդիպումների գլխավոր դիտորդներ» Քևինը և Օսթինն իրենց կենսագրությունները կարող են համալրել յուրահատուկ ձեռքբերումով․ նրանք դիտել են այս խոշոր մրցաշարի բոլոր 104 հանդիպումները։

Տղաները հանդիպումները դիտում են Թայմս Սքվերում գտնվող ապակե պատերով տաղավարում, որն ակվարիում է հիշեցնում․ անցորդները հաճախ կանգ են առնում, ներս նայում և նույնիսկ աթոռներ մոտեցնում տաղավարին՝ ապակուց այն կողմ ցուցադրվող խաղերը դիտելու համար։ Առաջնության ընթացքում Ակոտոն և Ֆրանկլինն իրենց սոցիալական հարթակներում հրապարակումներ են արել՝ մեկնաբանելով հանդիպումները։

Մրցաշարը դիտելու համար տղաներից յուրաքանչյուրին կվճարեն 50․000 դոլար։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026