ABCMEDIA
Բայդենը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, քանի դեռ չի սանձազերծել նոր համաշխարհային պատերազմ․ Վոլոդին

Բայդենը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, քանի դեռ չի սանձազերծել նոր համաշխարհային պատերազմ․ Վոլոդին

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, մեկնաբանելով Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից հրթիռային հարվածներ հասցնելու փաստը,  Telegram-ի իր ալիքում գել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը «վերջին ուժերով կառչած է մնում իշխանությունից», պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, քանի դեռ չի սանձազերծել երրորդ համաշխարհային պատերազմը։

Եմենին ուղղված հարվածները Վոլոդինը համարել է Բայդենի կողմից իր իշխանությունը պահելու փորձ։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է հարձակվել Եմենի վրա՝ ելնելով իր քաղաքական շահերից և նպատակ ունենալով ընտրողների ուշադրությունը շեղել  Ուկրաինայի ձախողումներից և Ամերիկայի ներքին խնդիրներից»,- գրել է նա։

Վոլոդինի ձևակերպմամբ՝ Բայդենին «փոքր, հաղթական պատերազմ է անհրաժեշտ», որպեսզի ընտրազանվածի մոտ համոզիչ տպավորություն թողնի և հնարավորիս կոծկի մինչ այդ գրանցված իր անհաջողությունները, այդ թվում՝ ԱՄՆ ներքին կյանքում․ Բայդենի վարկանիշը զգալիորեն նվազել է ԱՄՆ-ում, նրան սատարում է ամերիկացիների միայն 38,9 տոկոսը, և եթե ընտրությունները հենց այսօր տեղի ունենային, Բայդենը կպարտվեր։ Ուստի ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար նաև նա ձեռնարկել է ինքնիշխան պետության՝ Եմենի վրա գրոհը՝ այդ մասին չտեղեկացնելով Կոնգրեսին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու ՄԱԿ կանոնադրությունը։

«Բայդենի վարչակազմը չի տեղեկացրել ԱՄՆ Կոնգրեսին Եմենի վրա հարձակման մասին։ Սա հաստատում է, որ այս գործողությունը բխում է ԱՄՆ գործող նախագահի քաղաքական շահերից։ Այժմ նույնիսկ Բայդենի կողմնակիցներն են համարում, որ նա խախտել է սահմանադրությունը»,- ընդգծել է Վոլոդինը։

«Եթե ​​ԱՄՆ-ն իրավական պետություն է, ապա Բայդենը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, քանի դեռ, վերջին ճիգերով կառչելով իշխանությունից, չի սանձազերծել նոր համաշխարհային պատերազմ»,-հավելել է ՌԴ Պետդումայի խոսնակը։