17 Հուլ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Սանհիթ» և «Լոնջի» ընկերությունները հայաստանյան բիզնեսներին ներկայացրել են արևային նոր պրոդուկտը․ հուշագրի կնքմամբ է վերահաստավել երկարաժամկետ համագործակցությունը

«Սանհիթ» և «Լոնջի» ընկերությունները հայաստանյան բիզնեսներին ներկայացրել են արևային նոր պրոդուկտը․ հուշագրի կնքմամբ է վերահաստավել երկարաժամկետ համագործակցությունը

Արևային կայանների տեղադրմամբ զբաղվող «Սանհիթ» ընկերությունը և «Լոնջի Սոլար» Եվրոպան B2B գործընկերների համար կազմակերպել են մասնագիտական քննարկումների ֆորում, որի նպատակն է հայկական շուկայում ավելի մեծ տարածում ապահովել բարձր արդյունավետությամբ Back Contact տեխնոլոգիան և աջակցել երկրում հուսալի ու բարձր արտադրողականությամբ արևային լուծումների աճող պահանջարկին։ Ավարտին կնքվել է համագործակցության հուշագիր, որով ամրապնդվում և վերահաստատվում է «Սանհիթ» ընկերության և «Լոնջի Սոլար»-ի Հայաստանում միակ պաշտոնական գործընկերը լինելու ռազմավարական տեսլականը։

«Առաջ շարժվելով արևային համակարգերի զարգացման գործում՝ «Սանհիթ»-ը ռազմավարական մակարդակի վրա է բարձրացնում «Լոնջի Սոլար» ընկերության հետ արդեն տարիներ շարունակվող համագործակցությունը։ Մենք շարունակում ենք հայկական բիզնեսի համար առաջարկել այնպիսի շահավետ պայմաններ, որոնք հնարավորություն կտան լավարկել բիզնես գործունեությունը։ «Լոնջի»-ի մեր գործընկերների տրամադրած պայմանները և արևային վահանակների որակը կարծում եմ լավագույններից է Հայաստանում»,-նշել է Սանհիթ ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Վարդանյանը։

Hi-MO X10 արտադրանքի շարքը LONGi-ի ամենաառաջադեմ Back Contact մոդուլն է՝ նախատեսված առևտրային և բաշխված արևային էներգիայի արտադրության նախագծերի համար։

Բոլոր էլեկտրական կոնտակտների տեղափոխումը բջջի հետևի հատված՝ HPBC 2.0 (Hybrid Passivated Back Contact) տեխնոլոգիայի շնորհիվ, ամբողջությամբ վերացնում է առջևի մակերևույթի ստվերումը, առավելագույնի հասցնում արևի լույսին ենթարկվող ակտիվ մակերեսը և ապահովում զգալիորեն ավելի բարձր էներգիայի արտադրություն՝ համեմատած ավանդական մոդուլների հետ։

Արդյունքում մոդուլն ապահովում է մինչև 670 Վտ հզորություն, 24.8% մոդուլի արդյունավետություն և 26.6% բջջի արդյունավետություն։

«Sunhit-ի հետ մեր համագործակցությունը հիմնված է ուժեղ տեղական փորձառության, տեխնիկական գիտելիքների և շուկայի խորքային ըմբռնման վրա։ Այս համագործակցության միջոցով մենք աշխատում ենք Հայաստանում բարձր արդյունավետությամբ Back Contact տեխնոլոգիան առավել հասանելի դարձնելու ուղղությամբ և աջակցում ենք այն շուկայի զարգացմանը, որն այսօր զարգանում է բացառիկ արագությամբ»,- նշել է LONGi Solar Eastern Europe Business Center-ի գլխավոր տնօրեն Ադրիան Կոչանը։

Ֆորումի ընթացքում լիզինգի շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը ներկայացրել է այն պայմանները, որով GEFF-ը Հայաստանում ծրագրի միջոցով բիզնեսները կարող են օգտվել նաև 15 տոկոս քեշբեքի հնարավորությունից՝ արևային կայաններ ձեռք բերելու դեպքում։ Արդյունքում այն դառնում է ավելի շահավետ։

Հայաստանի ապահովագրական շուկայի ամենահնաբնակ ընկերությունը՝ Նաիրի Ինշուրանսը, որը շուկայում միջազգային վարկանիշ ունեցող միակ ընկերությունն է (հեղինակավոր Moody’s-ից B1` կայուն հեռանկարով) և 2025թ․ արդյունքներով շուկայի առաջատարն է, նույնպես ներկայացրել է արևային կայանների ապահովագրության պայմանները, որոնք բացառիկ են։ Ձեռք բերելով արևային ֆոտովոլտային կայան Սանհիթ-ից՝ գնորդը կստանա նվեր՝ Նաիրի Ինշուրանսի 12-ամսյա ապահովագրություն, որը պաշտպանում է արևային կայանը մի շարք ռիսկերից՝ ներառյալ հրդեհը, կարկուտը, ուժեղ քամին, ջրհեղեղը, գողությունը եւ այլն։ Սա գործում է անկախ ձեռքբերման պայմաններից։

«Մենք մշտապես հետևում ենք շուկայում տեղի ունեցող փոփոխություններին՝ մշակելով առաջարկներ, որոնք բխում են հաճախորդների կարիքներից ու պահանջմունքներից։ Այսօր արևային էներգետիկան մեր երկրում արագորեն է զարգանում։ Արևային կայանների ապահովագրության առաջարկը ձևավորելիս մանրամասն ուսումնասիրել ենք դաշտը, առկա պահանջարկը և կարողացել Սանհիթի հետ ստեղծել այս պրոդուկտը, որից միանշանակ շահելու է սպառողը»,- նշել է Նաիրի Ինշուրանս ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գևորգ Ոսկանյանը։

Longi solar-ի «Սանհիթ» ընկերության ներկայացուցիչներին ընդունել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

****

«Սանհիթ» ընկերության մասին

Առաջ շարժվելով ու տեխնոլոգիական զարգացումների զարկերակը զգալով` 2024-ին հիմնադրվում է «Սանհիթ» ընկերությունը, որն իր շուրջն է հավաքում ավելի քան 10 տարվա փորձառություն ունեցող արեւային կայանների գրագետ չափագրման ու տեղադրման ոլորտի մասնագետների, որոնք իրենց հարուստ գիտելիքները ներդնում են ընկերության զարգացման, տարածման եւ հզորացման գործում՝ աջակցելով Հայաստանի տնտեսական առաջընթացին: Մինչ այժմ տեղադրվել է ընդհանուր առմամբ ավելի քան 15Մվտ հզորության արևային կայաններ։ Սանհիթը հանդիսանում է Լոնջի Սոլար-ի պաշտոնական գործընկերը։

«Սանհիթ» ընկերության արեւային կայանի վահանակները արեւի ճառագայթների միջոցով ջերմացնելու են ձեր բնակարանն ու բիզնեսը եւ խնայելու են զգալի գումար, որը հնարավոր է ուղղորդել ներդրումային այլ ծրագրերի:

***

LONGi Solar-ի մասին

LONGi Green Energy Technology-ը, որը հիմնադրվել է 2000 թվականին, հանդիսանում է արևային էներգիայի և էներգիայի պահպանման ինտեգրված լուծումների համաշխարհային մատակարար՝ ավելի քան 30 ներկայացուցչություններով և արտադրական հարթակներով ամբողջ աշխարհում։

LONGi Solar ստորաբաժանումը մասնագիտացած է բարձր արդյունավետությամբ ֆոտովոլտային արտադրանքների մշակման և արտադրության մեջ՝ բաշխված և խոշոր արևային նախագծերի համար։ Ընկերությունն ընդգրկում է ամբողջ արժեքային շղթան՝ սիլիցիումից մինչև մոդուլներ և էներգետիկ համակարգեր՝ աջակցելով զրոյական ածխածնային արտանետումների էներգետիկ համակարգերի անցմանը։

Եվրոպական գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆրանկֆուրտում։ 2021 թվականից ի վեր LONGi-ն 23 անգամ սահմանել է արևային բջիջների արդյունավետության համաշխարհային ռեկորդներ՝ հասնելով 28.13% HIBC բջիջների, 34.85% տանդեմ բջիջների և 26.4% մոդուլների արդյունավետության ցուցանիշների՝ շարունակելով զարգացնել Back Contact տեխնոլոգիան որպես իր ռազմավարական ուղղություններից մեկը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026