
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում․ մեկ անձ մահացել է
Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության համապատասխան գերատեսչություններում տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, ինչի ժամանակ հնչել են կրակոցներ, և կա զոհ։
Դեպքի վայր մեկնած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, սպանվածի և մյուս մասնակիցների ինքնությունները։
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայի վրա էլ եղել են կրակոցի հետքեր»,- նշում է լրատվամիջոցը:


