
Էփշտեյնի ենթադրյալ հանցակից լուսանկարիչ Սիադը մահացած է հայտնաբերվել Ֆրանսիայում
Մոդելային լուսանկարիչ Դանիել Սիադին, ում կասկածում են ամերիկացի Ջեֆրի Էփշտեյնի հետ համագործակցելու համար, մահացած են գտնվել Փարիզի մոտ գտնվող Կոլոմբ համայնքում․ հայտնել է Le Parisien-ը՝ հղում անելով աղբյուրին:
Հրապարակման համաձայն՝ 69-ամյա տղամարդը մահացել է սրտի կանգից՝ ծանոթի տանը:
Նրա հարևանը հայտնել է, որ նրան մահացած է գտել խոհանոցում: Տանտերն ասել է, որ Սիադը ճանաչում էր նրա հորը, ուստի՝ որոշել է օգնել նրան ժամանակավոր կացարանով:
Երկու վկաները հրաժարվել են մեկնաբանել մահացածի հնարավոր ներգրավվածությունը Էփշտեյնի գործում: «Երբ մենք խոսում էինք այդ մասին, նա ասում էր. «Ես ինձ մեղադրելու բան չունեմ, ես անմեղ եմ, այնպես որ ես խաղաղության մեջ եմ»։
Ալժիրում ծնված Սիադը, որը նաև Շվեդիայի քաղաքացիություն ունի, նորաձևության աշխարհում հայտնի էր որպես մոդելային գործակալ։ Սակայն 2026 թվականին France Television-ը հրապարակել է հետաքննություն՝ պնդելով, որ Սիադը Էփշտեյնի համար վարձել է առնվազն չորս ֆրանսիացի կնոջ։ Նրանցից մեկում նշել էր, որ մի քանի տարի ենթարկվել է սեռական ստրկության:
Հիշեցնենք, որ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը մեղավոր է ճանաչվել մարմնավաճառության կազմակերպման, նաև դատապարտվել է անչափահասի բռնաբարության համար։ Միլիարդատերը կրկին ձերբակալվել է ԱՄՆ-ում 2019 թվականի ամռանը, նրան մեղադրել են աղջիկների, այդ թվում՝ 14-ամյա երեխաների թրաֆիքինգի և նրանց մարմնավաճառության դրդելու համար:


