25 Հուլ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու գազի արտահանումը Հայաստան․ Mehr

Իրանում պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու գազի արտահանումը Հայաստան․ Mehr

Թեհրանն ու Երևանը համաձայնել են ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ՝ էներգետիկ համագործակցությունն ընդլայնելու համար․ գրում է իրանական Mehr-ը՝ անդրադառնալով հուլիսի 25-ին Թեհրանում Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեջադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպմանը։

Բացի այդ՝ իրանական կողմն առաջարկել է նոր առևտրային շրջանակ Հայաստան բնական գազի արտահանումն ավելացնելու նպատակով։

Կողմերը նաև քննարկել են հնարավոր էներգետիկ ծրագրերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանի կառուցումը և Հայաստանին նավթամթերքի մատակարարումը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026