27 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում 30-ամյա կինն իրավապահներին պատմել է, որ ընկերոջ 46-ամյա եղբայրը բռնաբարել է իրեն

Երևանում 30-ամյա կինն իրավապահներին պատմել է, որ ընկերոջ 46-ամյա եղբայրը բռնաբարել է իրեն

Հուլիսի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«ՆԳՆ Ոստիկանությունում մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկից տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբն իրենց ԲԿ է տեղափոխել «ձախ ակնակապճի շրջանի կապտուկ» ախտորոշմամբ քաղաքացու։ Պացիենտը բժիշկներին հայտնել է, որ վնասվածքներն ստացել է ընկերոջ եղբոր ծեծից հետո։

Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Հ. Կ.-ն է։

Նա ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 17-ին իր 41-ամյա ընկերոջ 46-ամյա եղբայրը մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին, այնուհետև հրելով գցել է անկողնու վրա և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Կասկածյալը  հայտնաբերվել է Արին Բերդի և Թամանցիների փողոցների խաչմերուկում և ձերբակալվել»,- նշում է լրատվամիջոցը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026