27 Հուլ
2026
34° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիան աշխատում է Իսրայելի հետ անվտանգության համաձայնագրի հասնելու ուղղությամբ․ Ահմեդ ալ-Շարաա

Սիրիան աշխատում է Իսրայելի հետ անվտանգության համաձայնագրի հասնելու ուղղությամբ․ Ահմեդ ալ-Շարաա

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ Դամասկոսը, մի քանի երկրների ներգրավմամբ, ակտիվ բանակցություններ է վարում Թել Ավիվի հետ անվտանգության համաձայնագրի ձեռքբերման շուրջ։

Al Jazeera-ին տված հարցազրույցում Ալ-Շարաան հայտարարել է, որ հույս ունի՝ Իսրայելի հետ հնարավոր համաձայնագիրը կարող է դառնալ հիմք՝ համապարփակ խաղաղության հաստատման համար։

Նա նաև ընդգծել է, որ նման համաձայնագիրը չի խախտի Սիրիայի իրավունքը Գոլանի բարձունքների նկատմամբ, որոնք 1973 թվականից ի վեր վերահսկում է Իսրայելը։

Ալ-Շարաան նաև նշել է, որ Սիրիան չի պատրաստվում ռազմական միջամտություն իրականացնել հարևան Լիբանանում՝ չնայած այդ թեմայով շրջանառվող լուրերին։ Նրա խոսքով՝ Լիբանանում իրավիճակի հնարավոր ապակայունացումն ուղղակի և անմիջական հետևանքներ կունենա Սիրիայի համար, իսկ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հնարավոր ընդլայնումը ծանր հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար։

Անդրադառնալով երկրի ներքին և տնտեսական իրավիճակին՝ ալ-Շարաան հայտարարել է, որ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի և այլ երկրների սահմանած տնտեսական պատժամիջոցների վերացումն ինքնին բավարար չի լինի, եթե երկիրը չհանվի նաև ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026