
Ծեծել են Հայկ Կոնջորյանի եղբորը․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ծեծել են։ Տեղեկությունը հաստատել են ՆԳՆ-ից, նշելով, որ հուլիսի 25-ին են հաղորդում ստացել:
ABC Media-ին ՔԿ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ են նախաձեռնել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, փնտրում են միջադեպի մյուս մասնակիցներին։


