
Թրամփը շնորհակալություն է հայտնել Մարոկկոյին՝ իր պատվին մայրուղի անվանակոչելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ին երկրի նոր խոշոր մայրուղին իր պատվին անվանակոչելու համար․ գրում է Forbes-ը։
«Շնորհակալություն Մարոկկոյի թագավորին՝ մեծարգո Մուհամեդ VI-ին։ Սա մեծ պատիվ է», – Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը։ Գրառմանը կից Թրամփը հրապարակել է «Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփ» անվանումը կրող մայրուղու մասին տեսանյութը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ կկարողանա անցնել այդ «հիանալի մայրուղու ամբողջ երկայնքով»։
«Հուսով եմ՝ շուտով», – գրել է Թրամփը։
Մայրուղին ձգվում է 1․055 կիլոմետր՝ Տիզնիտից մինչև Դախլա քաղաք։ Երկու քաղաքներն էլ գտնվում են Մարոկկոյի վերահսկողության տակ գտնվող վիճելի Արևմտյան Սահարայի տարածքում։
Տեսանյութի մեջ Մարկոկկոն բարձր է գնահատում Թրամփի «պատմական խիզախությունը»․ ԱՄՆ նախագահը նախկինում՝ 2025 թվականին և իր առաջին պաշտոնավարման ընթացքում, աջակցել էր Մարոկկոյին՝ Արևմտյան Սահարայի նկատմամբ ունեցած հավակնությունների հարցում։
Արևմտյան Սահարայի շուրջ վեճն ընթանում է Մարոկկոյի Թագավորության և «Պոլիսարիո ճակատ» շարժման միջև։


