28 Հուլ
2026
38° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և երթևեկությունը

Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և երթևեկությունը

Ճապոնիայի հարավային գլխավոր կղզու՝ Կյուսյուի Կումամոտո քաղաքում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ։

Ըստ Reuters-ի՝ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը ցունամիի մասին նախազգուշացում է տվել։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին կոչ է արել բնակիչներին խուսափել ափամերձ գծից, որտեղ կանխատեսվում է ցունամի։ Նա նշել է, որ կառավարությունը ստեղծել է աշխատանքային խումբ՝ տեղեկատվություն հավաքելու, հնարավոր վնասները գնահատելու և անհրաժեշտության դեպքում՝ փրկարարական գործողություններին նախապատրաստվելու համար։

Կան հաղորդագրություններ զոհերի, որոշ տարածքներում՝ հրդեհների, փլուզված շենքերի, վնասված ճանապարհների և կամուրջների, ինչպես նաև մի քանի տարածքներում էլեկտրաէներգիայի անջատումների մասին։

Ըստ NHK-ի՝ երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 50 մարդ։  Տարածքում շարունակվում են որոնողափրկարարական և վերականգնողական աշխատանքները։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026