
Նեթանյահուն արեց այն, ինչ չհաջողվեց Չերչիլին․ նա համոզեց ԱՄՆ-ին հարվածել Իրանին․ Իսրայելի ՊՆ հայտարարությունները՝ կետերով
Իսրայելը շատ է ցանկանում հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, սակայն այս պահին ԱՄՆ-ն դեմ է դրան․ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Կացի հայտարարությունները ներկայացնում ենք կետերով.
- Ամերիկյան կործանիչներն օդ են բարձրանում Իսրայելից՝ Իրանում հարվածներ իրականացնելու համար․ իրանցիները դա գիտեն։
- Իսրայելը շատ է ցանկանում հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, սակայն այս պահին Միացյալ Նահանգները դրան հավանություն չի տալիս, քանի որ կա մտավախություն, որ Իրանը կարող է հարձակվել հարևան երկրների վրա և նավթի համաշխարհային ճգնաժամ ստեղծել։
- Նեթանյահուն արեց այն, ինչ չհաջողվեց Չերչիլին։ Նա կարողացավ Թրամփին մեր կողմը բերել՝ Իրանի դեմ հարվածներ իրականացնելու հարցում:
- Գազայում մենք ոչնչացնում ենք ոչ միայն ստորգետնյա ենթակառուցվածքները, այլև բոլոր տները։ Այսօր Գազայի տարածքի գրեթե 70 տոկոսն ավերված է։
- Լիբանանի 24 գյուղում, որոնք ունեն հարյուրավոր տարիների պատմություն, Իսրայելը ոչնչացրել է բոլոր շինությունները։ Խոսքը ոչ թե առանձին տների, այլ ամբողջական գյուղերի ոչնչացման մասին է։ Այդ 24 գյուղում ոչնչացվել է 15-20 հազար բնակելի տուն։


