29 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դիվանագիտական շփումները նպաստել են Իրան-Ուկրաինա լարվածության նվազեցմանը և համոզել Իրանին պատասխան քայլեր չձեռնարկել․ NYT

Դիվանագիտական շփումները նպաստել են Իրան-Ուկրաինա լարվածության նվազեցմանը և համոզել Իրանին պատասխան քայլեր չձեռնարկել․ NYT

Իրանը քննարկում էր ուկրաինական նավահանգստին հարվածելու հնարավորությունը Կասպից ծովում իր նավի վրա հարձակման պատճառով․ The New York Times-ին (NYT) հայտնել են իրանական և արևմտյան տեղեկացված աղբյուրները։

Նրանք ասել են, որ Թեհրանը կարող էր օգտագործել փոքր մարտագլխիկով բալիստիկ հրթիռ, քանի որ հարվածը նախատեսված էր «խորհրդանշական» լինելու և նվազագույն վնաս հասցնելու համար։ Իրանի իշխանությունները հույս ունեին, որ դա կավարտի բախումը, սակայն արևմտյան պաշտոնյաները զգուշացրել են Ուկրաինայի անկանխատեսելի արձագանքի և ավելի լայն պատերազմի վտանգի մասին։

NYT-ի աղբյուրների համաձայն՝ ի վերջո, դիվանագիտական շփումները նպաստել են լարվածության նվազեցմանը և համոզել Իրանին հրաժարվել իր սկզբնական ծրագրից։

Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 25-ին Կասպից ծովում հարվածել էին իրանական առևտրային նավի, որի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ևս մեկը՝ վիրավորվել։ Դրանից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ բողոքի նոտա հանձնելու համար։ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին ուկրաինական հարձակումն անվանել է ՄԱԿ-ի կանոնադրության խախտում և ասել, որ դրա նպատակն էր Եվրոպային ներքաշել Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմի մեջ։

Ավելի ուշ Արաղչին հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳ նախարարն իրեն հավաստիացրել է, որ Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակումը եղել է ոչ միտումնավոր, և Կիևը չի ցանկանում սրել իրավիճակը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026