
Հայաստանից Վրաստան գյուղմթերքի արտահանումն ընդլայնվում է․ հայտարարություն
Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակում է ընդլայնվել․ տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
«Մասնավորապես հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները, նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։ Հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման շուրջ։ Հայկական բարձրորակ ձկնարտադրանքը ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։
ՀՀ դեսպանությունը շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը»,- ասված է հաղորդագրությունում։


