ABCMEDIA
Բանակցային իրավիճակը չի զարգանում այնպես, ինչպես տարեվերջին էր զարգանում․ Ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել․ Տիգրան Աբրահամյան

Բանակցային իրավիճակը չի զարգանում այնպես, ինչպես տարեվերջին էր զարգանում․ Ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանի իշխանությունները, ըստ քաղաքական նպատակահարմարության, փորձում են սեփական ձևով մեկնաբանել իրադարձությունների ընթացքը․այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանի ասածը հետևյալն է՝ կա կոնկրետ պահանջ, որն իջեցված է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգ։ Ադրբեջանը պարզ ասում է՝ ինչին կարող եմ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ խաղաղ ճանապարհով, ինչին հնարավոր չեղավ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ պատերազմական գործողություններով։ Ես չեմ կարծում, թե Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությամբ տեղի է ունեցել շատ մեծ փոփոխություն,  սկզբունքների կամ ճանապարհի առումով,Ադրբեջանի իշխանությունները նաև որոշակի գաղտնազերծում են անում։ Սա կամ ենթադրում է ՀՀ-ի կողմից շատ մեծ տարածքային զիջումներ, կամ այն, որ Ադրբեջանը կգնա արկածախնդրության ճանապարհով։»,- ասել է պատգամավորը և նշել, որ վերջին 10 օրվա իրադարձությունները, պաշտոնական Երևանից ու Բաքվից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել ու ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել։

Աբրահամյանը կարծում է, որ բանակցային իրավիճակը չի զարգանում այնպես, ինչպես տարեվերջին էր զարգանում։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում պարզ դարձավ, որ ընդհանուր փաստաթղթից փորձ է արվում դուրս բերել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային ապաշրջակմանը վերաբերող դրույթը։ Սրանք ՀՀ-Ադրբեջան բանակցությունների առանցքային երկու դրույթներն էին։ Միգուցե ինչ-որ փուլում լինի փաստաթուղթ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև, մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը գնում է խաղաղության ճանապարհով, բայց եթե այդ կարևոր դրույթները դուրս են մնում այդ փաստաթղթից, նշանակում է, որ եղած սպառալիքները չեն վերանում»,- ընդգծել է Տիգրան Աբրահամյանը։