04 Օգս
2026
39° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
20-ամյա չինուհին հրաշքով ողջ է մնացել 18-րդ հարկից ընկնելուց հետո

20-ամյա չինուհին հրաշքով ողջ է մնացել 18-րդ հարկից ընկնելուց հետո

Չինաստանում 20-ամյա կինը հրաշքով ողջ է մնացել 18-րդ հարկից ընկնելուց հետոհայտնում է South China Morning Post-ը։

Դեպքը տեղի է ունեցել Չժեցզյան նահանգի Ցզյասին քաղաքում։ Չինուհին, որի անունը չի հրապարակվում, մի քանի ժամ վիճել է իր ընկերոջ հետ։ Նրան փրկել է ծառը, որը մեղմել է նրա անկումը, և նա ընկել է թփերի մեջ։ Մի քանի մետր հեռավորության վրա բետոնե հարթակ է եղել։

Տուժածին հիվանդանոց են տեղափոխել գլխի, թոքերի, լյարդի և փայծաղի վնասվածքներով։ Բժիշկները նաև ախտորոշել են կոնքի և ոտքերի կոտրվածքներ։ Կինը ենթարկվել է երկու վիրահատության։ Սպասվում է ևս մեկը։

Ըստ նրա հարազատների՝ միջադեպից երկու օր առաջ նա որոշել էր բաժանվել ընկերոջից և տուն վերադառնալու տոմս էր գնել։ Հերթական վեճից հետո ընկերը վերցրել է նրա հեռախոսն ու անձը հաստատող փաստաթուղթը և կողպել բնակարանի դուռը:

«Նա ասաց, որ ամբողջ գիշեր տևած վեճից հետո գլխապտույտ է զգացել։ Այդ պահին նա միայն մտածում էր բնակարանից դուրս գալու և ընկերոջից հեռանալու մասին», – նշել է նրա հորեղբայրը։

Բուժման ծախսերը գերազանցում են 100000 յուանը։ Աղջկա ընտանիքը սկսել է դրամահավաք, իսկ ոստիկանությունը շարունակում է հետաքննել միջադեպի հանգամանքները։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026