04 Օգս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը ծրագրում է Վրաստան ձուկ արտահանել

Հայաստանը ծրագրում է Վրաստան ձուկ արտահանել

Վրաստանի հետ ձկնամթերքի մատակարարում սկսելու շուրջ բանակցություններն արդեն պատրաստ են․ գրում է Aliq.ge-ն՝ իր հերթին հղում անելով Caspianpost.com լրատվական կայքին։

«Կայքի փոխանցմամբ՝ դեսպանատունն ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Վրաստանի հետ՝ առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու նպատակով։

Հայկական կողմի այս մտադրությունը պայմանավորված է «Ռոսսելխոզնադզորի» (Rosselkhoznadzor) որոշմամբ, ըստ որի` հայկական արտադրանքը, նաև ձկան ներմուծումը արգելվել է։

Ռուսաստանը Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծումը հետևողականորեն արգելում է մայիսի վերջից։ Վերջին երկու ամսվա ընթացքում սահմանափակվել է ծաղիկների, թարմ լոլիկի, վարունգի, բադրիջանի, կարտոֆիլի, կանաչեղենի, ելակի, կեռասի, խաղողի, տանձի, սերկևիլի, չրերի, կենդանի ձկան և ալկոհոլի ներմուծումը։ Նաև արգելվել է Ռուսաստանի տարանցմամբ այս ապրանքների փոխադրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ։

Առաջին սահմանափակումները մտցվել էին Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ֆոնին, իսկ Փաշինյանի կուսակցության հաղթանակից հետո դրանց թիվը կտրուկ ավելացավ»,- գրում է Aliq-ը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026