06 Օգս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ի ռազմական օգնությունը ծովային երթուղով Ուկրաինա չի հասնում․ ռուսական ԶԼՄ-ներ

ՆԱՏՕ-ի ռազմական օգնությունը ծովային երթուղով Ուկրաինա չի հասնում․ ռուսական ԶԼՄ-ներ

ՆԱՏՕ-ի երկրները դադարեցրել են սպառազինության և երկակի նշանակության բեռների (դրանք կարող են օգտագործվել թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական նպատակներով-խմբգ․) մատակարարումն Օդեսայի մարզի նավահանգիստներ՝ ռուսական բանակի ամենօրյա հարվածների պատճառով․ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքի աղբյուրը։

«Բեռների մեծ մասը կուտակվում է Լեհաստանի և Ռումինիայի հետ սահմանային անցակետերում, քանի որ երկաթուղային լոգիստիկան չի հասցնում տեղափոխել այն ծավալները, որ նախկինում ապահովվում էին ծովային փոխադրումների միջոցով։ Բացի այդ, Ուկրաինայում կիրառվում է խորհրդային ստանդարտի երկաթուղային գիծ, ուստի բեռները հարկավոր է վերաբեռնել այլ հարթակների և վագոնների վրա, ինչը թանկացնում և բարդացնում է փոխադրումը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հուլիսի կեսերից ռուսական բանակը ամեն օր հարվածներ է հասցնում ուկրաինական նավերին և նավահանգստային պահեստներին։ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկի պնդմամբ՝ Կիևը ծովային ուղին օգտագործում է որպես սպառազինության մատակարարման շուրջօրյա միջանցք։ Իսկ վերջին երեք տարում Օդեսայի նավահանգիստներով անցել է շուրջ ռազմական բեռ տեղափոխող 8 հազար նավ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026