
Թրամփը հերքում է զինամթերքի պակասի մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն ունի հսկայական պաշարներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի զինամթերքի հսկայական պաշարներ և բանտարկությամբ է սպառնացել նրանց, ովքեր հակառակն են պնդում․ գրում է Euronews-ը։
Truth Social-ում արված գրառմամբ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել ԶԼՄ-ներին՝ զինամթերքի նվազող պաշարների վերաբերյալ հրապարակումների համար՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգներն ունի «զինամթերքի, հատկապես՝ որոշակի տեսակների հսկայական պաշարներ»։
«Բացի այդ, մեծ ծավալներով զինամթերք արտադրվում և անհրաժեշտության դեպքում առաքվում է ԱՄՆ։ Ռազմական ոլորտի ընկերությունները կառուցում են մեր երկրի պատմության մեջ աննախադեպ թվով գործարաններ և արտադրական ձեռնարկություններ», – գրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ, The Washington Post-ը հայտնել էր, որ նախորդ ուրբաթ նախարարների հետ հանդիպման ժամանակ Թրամփը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթից պահանջել է պարզաբանումներ տալ զինամթերքի սպառվող պաշարների վերաբերյալ։ Պարբերականի հրապարակած տեղեկությունը հերքել են Սպիտակ տան մամուլի քարտուղարը և Պենտագոնի ներկայացուցիչը։


