
Հայաստանն ու Թուրքիան Վրաստանի քաղաքացիների նախընտրելի երկրներն են
2026 թվականի 2-րդ եռամսյակում Վրաստանի տարածքից արձանագրվել է Վրաստանի ռեզիդենտ ճանապարհորդների 741 հազար ելք արտասահման, ինչը 3․6 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից․ գրու է Aliq.ge-ն։
«Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) այսօր հրապարակած ելքային զբոսաշրջության 2-րդ եռամսյակի տվյալների համաձայն՝ ելքերի ամենամեծ մասը՝ 44%-ը, իրականացրել են 31-50 տարեկան ճանապարհորդները։
Վրաստանի ռեզիդենտ այցելուներն կատարել են 388․7 հազար զբոսաշրջային տիպի այցելություն արտերկիր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 0․8 %-ով։
Այցելությունների մեծ մասը (47․4 %-ը) իրականացրել են Վրաստանի ռեզիդենտ 31-50 տարեկան տղամարդիկ, իսկ կանանց կատարած այցելությունների քանակը կազմել է ընդհանուր այցելությունների 46․3 %-ը։
2-րդ եռամսյակում արտասահման են մեկնել հիմնականում ընկերներին/հարազատներին այցելելու նպատակով՝ 34․9 %:
Այցելությունների մեծ մասն իրականացվել է Թուրքիա և Հայաստան՝ համապատասխանաբար 201․1 հազար և 112․9 հազար այցելություն»,- նշում է կայքը։


