12 Օգս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համայնքային ոստիկանները բացահայտել են անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը

Համայնքային ոստիկանները բացահայտել են անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը

Օգոստոսի 12-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է անձը հոգեբանական ճնշում գործադրում անչափահասի նկատմամբ․ հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը։

«Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին առնչվող անձանց ինքնությունը։

Անչափահասը, նրա ծնողները և դեպքի մյուս մասնակիցները հրավիրվել են Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։

Պարզվել է, որ անչափահասը սոցիալական հարթակներից մեկում խանութներից մեկի մասին վիրավորական գրառում է կատարել, ինչից հետո սեփականատերը, նրան պատժելու նպատակով, հոգեբանական ճնշում է գործադրել, ապա տեսաձայնագրել և տեղադրել համացանցում։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են»,- ասված է հայտարարության մեջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026