11 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կլինեն նոր կորուստներ, վիրավորներ ու անհիմն բացատրությունների փորձեր․ Արտակ Զաքարյան

Կլինեն նոր կորուստներ, վիրավորներ ու անհիմն բացատրությունների փորձեր․ Արտակ Զաքարյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը կարող են փակված համարել միայն միջազգային նորմերն ու օրենսդրությունը, եթե մի օր հայտարարվի, որ այդ նորմերը այլևս գոյություն չունեն. ABC media-ի հետ զրույցում ասել է  Հայաստանի Հանրապետակա կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Միջազգային օրենսդրության տեսանկյունից Արցախի ժողովրդի նկատմամբ տեղի են ունեցել ապօրինի գործողություններ. էթնիկ զտումներ, բռնի տեղահանումներ և ցեղասպանության ռիսկեր։ Այս իրավիճակում Հայաստանի, այսպես կոչված, կառավարիչ իշխանությունները շատ ճիշտ կանեին, որպեսզի խնդրին մոտենաին սեփական շահերի պաշտպանության տեսանկյունից, ոչ թե Ալիևի ապօրինի պահանջների արդարացման տեսանկյունից»,-ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Երևանն ու Ջերմուկը ադրբեջանական են, իսկ ՀՀ ԱԺ նախագահը, մեկնաբանելով դա, նշել էր, թե պատճառը ՀՀ 30 տարվա դիվանագիտությունն է, որ միշտ հայտարարել է՝ Արցախը, Նախիջևանը հայկական են։

«Մեղադրել սեփական ժողովրդին իր պատմական հիշողության մասին խոսելու համար և հնարավորություն տալ թշնամի պետության ղեկավարին կրկին խոսել, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի մասին, ի նկատի ունենալով ՀՀ սուվերեն տարածքները, նշանակում է սկուտեղի վրա հանձնել նաև Հայաստանի Հանրապետությունները կամ առնվազն նախապատրաստել նրա հանձնաման փուլային գործողություններին»,-նշել է Զաքարյանը։

Ստեղծված իրավիճակում ՀՀԿ ներկայացուցիչը զարմանալի է համարում հայ ժողովրդի համբերատարությունը։
«Նրանք համբերատար սպասում են ու հույս ունեն, որ դավադիրներից ինչ-որ լավ բան կարող է լինել, չի լինելու։ Լինելու է խաբեություն, նոր կորուստներ, նոր զոհեր, անհիմն բացատրությունների փորձեր, նոր մեղավորների փնտրտուքներ այլ տեղերում և սեփական տխրահռչակ իշխանության երկարաձգում»,-ասել է Զաքարյանը։