
Այսօր Սիրիան ազատվում է անցյալի խարանից. Ալ-Շարաան շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան ողջունել է Սիրիային ահաբեկչությանն աջակցող պետությունների ցանկից հանելու վերաբերյալ Վաշինգտոնի որոշումը․ գրում է Euronews-ը։
«Այսօր Սիրիան ազատվում է անցյալի խարանից և փակում իր պատմության ցավալի էջը՝ թևակոխելով զարգացման, վերականգնման ու վերակառուցման նոր փուլ», – հայտարարել է Ալ-Շարաան։
Վաշինգտոնի՝ երկուշաբթի կայացրած որոշմամբ չեղարկվել է Սիրիայի՝ տասնամյակներ գործող «ահաբեկչությանն աջակցող պետության» կարգավիճակը, որը ենթադրում էր տնտեսական խիստ սահմանափակումներ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է այդ որոշմանը համապատասխան պատժամիջոցների մեղմման մասին։
Ալ-Շարաան շնորհակալություն է հայտնել «Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաև բոլոր բարեկամ և աջակցող երկրներին, որոնք կանգնած են եղել մեր կողքին»։


