
Ավստրալիայում կարգելվի ամբողջությամբ AI-ով ստեղծված երաժշտության ընդգրկումը երաժշտական վարկանիշային աղյուսակներում
Ավստրալիան արգելել է մեծամասամբ կամ ամբողջությամբ արհեստական բանականությամբ (AI) ստեղծված երգերի ընդգրկումը երկրի երաժշտական վարկանիշային աղյուսակներում (charts)՝ պահանջելով, որ երգերը «ստեղծված լինեն մարդու զգալի մասնակցությամբ»․ գրում է Euronews-ը։
Ավստրալիայի ձայնագրման ոլորտը ներկայացնող Australian Recording Industry Association (ARIA) ընկերությունը հայտարարել է, որ նոր կանոնների նպատակն է AI-ով ստեղծված երաժշտության լայն տարածման ֆոնին խթանել երգարվեստի մեջ մարդու դերը։
Որոշումը հաջորդում է ավստրալացի դիջեյ Ջոշ Ֆավազի անվան շուրջ ծագած աղմուկին։ Նրա՝ արհեստական բանականութան օգնությամբ ստեղծված Մադոննայի «Like A Prayer» երգի վերակատարումը (cover) վերջերս գլխավորել է ARIA-ի պարային սինգլների վարկանիշային աղյուսակը, իսկ ընդհանուր աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Լայն քննադատությունից հետո Ֆավազը երգի հեղինակների մասին նշումներում ավելացրել է արհեստական բանականության կիրառման մասին տեղեկություն։ Երգը միայն Spotify-ում ունի ավելի քան 48 միլիոն լսում։
ARIA-ի նոր կանոնների համաձայն՝ երաժիշտները դեռևս կարող են ստեղծագործելիս օգտագործել արհեստական բանականություն։ Երգը, սակայն, պետք է գրի մարդը։ Հիմնական վոկալային և գործիքային կատարումները նույնպես պետք է անի մարդը։ Կթույլատրվի ձայնագրության վերջնական մշակումը՝ արհեստական բանականության օգնությամբ։


