
Կիևյան կամրջի վրա ավտոբուս է հրդեհվել․ հրդեհը մարվել է 3-5 րոպեում․ «Երևանի ավտոբուս»
Ժամը 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը. հայտնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։
Ուղևորները անվտանգ տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Հրդեհը մարել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։


