
Էդգար Սևիկյանը` հունգարական Ֆերենցվարոշի ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ»։
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Հաջողություն ենք մաղթում մեր կիսապաշտպանին իր նոր թիմի կազմում»,- գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Այս մրցաշրջանում Էդգարն անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ։ 2023 թվականից ֆուտբոլիստը հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։