Իսրայելը հարվածել է Գազային․ կան զոհեր
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով վերջին 48 ժամում առնվազն 9 պաղեստինցի է զոհվել, ևս 18-ը՝ վիրավորվել․ հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
Միաժամանակ նշվում է, որ փլատակներում և ճանապարհների վրա կարող են լինել այլ մարմիններ ևս, քանի որ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում հասնել բոլոր վայրեր։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023-ի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է 73․449 մարդ, վիրավորներինը՝ 174․ 472-ը։


