ABCMEDIA
Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել․ Ասպրամ Կրպեյան

Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել․ Ասպրամ Կրպեյան

Արցախի հարցը՝ Հայկական
հարցը, փակված են համարում ցեղասպան Թուրքիան, Ադրբեջանն ու ՀՀ-ում իշխանությունն օկուպացրած
կոլաբորացիոնիստների հանցախումբը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ «Հայաստան»
խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի
չեն դեօկուպացվել Հայաստանի ու Արցախի սուվերեն տարածքները ու չի վերականգնվել հայկական
երկու պետությունների տարածքային ամբողջականությունը:

 Արցախի հարցը փակված
չէ ու չի կարող լինել, քանի դեռ արցախահայությունն ամբողջությամբ չի իրացրել իր արտաքին
ինքնորոշման իրավունքը:

 Հայ ժողովուրդը խոհեմ է և հասկանում է, որ փրկության ու հարատևման
միակ գրավականը պայքարն է: Իսկ ազգային ուժերն ունեն մեկ առաջադրանք. հանրությանը պետք
է պատրաստենք շատ կարևոր գաղափարագոյաբանական ճակատամարտի»,- գրել է Կրպեյանը։