
Apple-ի նոր գլխավոր գործադիր տնօրեն է դարձել Ջոն Թերնուսը
Թիմ Քուքի՝ Apple-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո ընկերության նոր գլխավոր գործադիր տնօրեն է դարձել Ջոն Թերնուսը։ Նա նախկինում զբաղեցնում էր ապարատային սարքավորումների մշակման բաժնի ավագ փոխնախագահի պաշտոնը։
«Երեքշաբթի օրը Ջոն Թերնուսը դարձավ Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն՝ այդ պաշտոնում փոխարինելով Թիմ Քուքին, որը վերջին 15 տարիների ընթացքում ղեկավարում էր ընկերությունը։ Պարոն Քուքի խոսքով՝ իշխանության փոխանցման այս վաղուց սպասված գործընթացը կանցնի «լիովին սահուն»»,- նշվում է The New York Times-ի հրապարակման մեջ։
Ջոն Պատրիկ Թերնուսը ծնվել է 1975 թվականին Կալիֆոռնիայում, Փենսիլվանիայի համալսարանում ստացել է մեքենաշինության ոլորտի բակալավրի աստիճան և իր կարիերան սկսել է վիրտուալ իրականության սարքավորումների մշակմամբ։ 2001 թվականից նա աշխատում էր Apple-ում՝ սկզբում Apple Cinema Display մոնիտորների շարքի վրա, այնուհետև դարձել է փոխնախագահ և ղեկավարել Mac, iPad և AirPods սարքերի մշակումը։ Իսկ 2020 թվականի նոյեմբերին նա ներկայացրել է Apple-ի նոր Mac նոութբուքերի շարքը՝ Apple-ի պրոցեսորներով։


