ABCMEDIA
Իրանի նախագահը անորոշ ժամանակով հետաձգել է իր այցը Թուրքիա

Իրանի նախագահը անորոշ ժամանակով հետաձգել է իր այցը Թուրքիա

Իրանի նախագահ
Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա, որը պետք է կայանար նոյեմբերի 28-ին, հետաձգվել է:
Այս մասին գրում է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ այցն ավելի ուշ տեղի կունենա, սակայն հստակ ժամկետներ նախանշված չեն։  Թե որն է Իրանի նախագահի՝ Թուրքիա այցը հետաձգելու
հստակ պատճառը, տեղեկություններ չեն հաղորդվում։

Էբրահիմ Ռայիսիի կողմից
Թուրքիա կատարելիք այցի հետաձգմանն անդրադարձել է նաև ՏԱՍՍ գործակալությունը՝ հարցում
ուղելով Էրդողանի  մամուլի ծառայությանը, որտեղից
պատասխանել են, որ հստակ տեղեկատվության չեն տիրապետում։

Նշվել է, որ այցը հետաձգելու
կամ չեղարկելու մասին մամուլի համար նախատեսված ծանուցում իրենք չեն ստացել, իսկ հավելյալ
ինֆորմացիայի չեն տիրապետում։

Թուրքիայում Իրանի
դեսպանատունը նույնպես հրաժարվել է ինֆորմացիա տրամադրել այցի հետաձգման պատճառների
վերաբերյալ։