15 Սեպ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոշոր վթար՝ Կոտայքում․ թատրոնի տնօրենն ու դերասանը հոսպիտալացվել են

Խոշոր վթար՝ Կոտայքում․ թատրոնի տնօրենն ու դերասանը հոսպիտալացվել են

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Կոտայքի մարզում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, ինչի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն․ գրում է shamshyan.com-ը։

«Պարզվել է, որ վթարված «Mercedes»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Հովհաննես Հարությունյանը, ով, ինչպես նաև նրա ուղևոր՝ մարզի բնակիչ 37-ամյա Սևակ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մեր տեղեկություններով ՝ վիրավորներից Սևակ Ս․-ն Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենն է, ով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սեպտեմբերի 1-ից է նշանակվել նշված պաշտոնում, իսկ Հովհաննես Հ.-ն նույն թատրոնի դերասան է»,- նշում է լրատվամիջոցը։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ