15 Սեպ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատերազմով հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել․ Սենոր Հասրաթյան

Պատերազմով հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել․ Սենոր Հասրաթյան

Պատերազմը մարդկության ամենամեծ ձախողումներից է, սակայն հրաժարվել պատերազմից, ինքնին դեռևս չի նշանակում ապրել խաղաղության պայմաներում․ Facebook-ի իր էջում գրում է Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը։

«Պատերազմը շարունակվում է նաև այն ժամանակ, երբ կրակոցները դադարում են, բայց մարդուն ասում են.

  • քո տունն այլևս քոնը չէ,
  • քո գերեզմանին այլևս չես կարող այցելել,
  • քո պատմությունն այստեղ ավարտված է
  • եթե փորձես հիշել քո անցյալը, կարող է նոր պատերազմ լինել։

Ասել է թե՝ երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, իսկ հետո պատերազմով շարունակում վախեցնել, ուրեմն դու դեռ պատերազմի մեջ ես»,- նշում է նա։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ