18 Սեպ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանն ընդլայնել է «սև ցուցակում» ներառված անձանց շրջանակը

Ռուսաստանն ընդլայնել է «սև ցուցակում» ներառված անձանց շրջանակը

Ի պատասխան Եվրամիության՝ ընդդեմ Ռուսաստանի սահմանած  պատժամիջոցների 21-րդ փաթեթի՝ Կրեմլը զգալիորեն ընդլայնել է այն եվրոպացիների ցանկը, որոնց արգելվում է մուտք գործել ՌԴ։ Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը․ գրում է РИА Новости-ն։

Մոսկվայից մեկնաբանում են, որ ցանկում ընդգրկվել և ընգրկվելու են այն անձինք, որ մեծ դեր են խաղում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու որոշումների ընդունման ու ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցների սահմանելու հարցերում։

Նշվում է, որ ՌԴ-ի սահմանած «սև ցուցակում» են նաև եվրոպացի քաղաքացիական ակտիվիստներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես պատգամավորներ, որ քվեարկել են հակառուսական բանաձևերի և օրինագծերի օգտին։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն ընդդեմ Ռուսաստանի 21-րդ փաթեթը վերջնականապես հաստատել ու ընդունել էր հուլիսի 23-ին։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ