21 Սեպ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում․ մեկ մարդ մահացել է

Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում․ մեկ մարդ մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «ԶԻԼ» և «Mercedes»-ի մահացած վարորդի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,- նշում է լրատվամիջոցը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ