21 Սեպ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կադիրովը՝ կրկին նախագահ․ նա շնորհակալություն է հայտնել չեչեն ժողովրդին իրեն ձայն տալու և վստահելու համար

Կադիրովը՝ կրկին նախագահ․ նա շնորհակալություն է հայտնել չեչեն ժողովրդին իրեն ձայն տալու և վստահելու համար

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, որը կրկին հաղթել է նախագահական ընտրություններում, շնորհակալություն է հայտնել չեչեն ժողովրդին վստահության համար. գրում է ria.ru-ն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ Ռամզան Կադիրովը («Միացյալ Ռուսաստան») հաղթել է հանրապետության նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 99,85%-ը՝ քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո։ Այս արդյունքները գերազանցում են 2016 և 2021 թվականների արդյունքները։

«Շնորհակալություն վստահության համար։ Դուք ինձ վրա մեծ պատասխանատվություն եք դրել։ Ես ձեր վստահությունը համարում եմ «ավանս», որն արդարացնելու համար մենք կաշխատենք հանուն ժողովրդի բարօրության», – ասել է Կադիրովը։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ