21 Սեպ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դժբախտաբար 35 տարվա կենսագրությունը գողացել են մեզնից․ Բագրատ սրբազան

Դժբախտաբար 35 տարվա կենսագրությունը գողացել են մեզնից․ Բագրատ սրբազան

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության վերանկախացման, ինքնորոշման 35-րդ տարեդարձի առիթով. Գրել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Մեր Հանրապետությունը տարիներ առաջ ուներ Արցախ անունով զավակ, որը վերանկախացման ծնունդն էր:

Դժբախտաբար, 35-րդ տարեդարձը մենք նշում ենք մահացած, բայց հարության ենթակա զավակի դիակի շուրջ:

Այդ ցավն ու կորուստը մեր սրտում ունենալով՝ շնորհավորում եմ բոլորիս յուրաքանչյուր հայ մարդու:

Շնորհավորում են մեր երազների Հայաստանի` իրական Հայաստանի 35-րդ տարեդարձը:

Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից: Մենք կոչված ենք 35-րդ տարեդարձի ուխտով վերականգնել այս բոլորը:

Աստված օրհնի մեր երկիրը, մեր պետությունը և մեր հաղթանակները»,- նշել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ