
Նախարարությունից զգուշացնում են՝ ուշադրություն դարձնել ծորակի ջրի գույնին ու հոտին
Որպես կանխարգելում՝ հորդորում ենք բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին․ հայտնում են ԱՆ ՀՎԿԱԿ-ից։
«Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր»,- ասված է հայտարարությունում:


