
«Մենք ասում էինք, որ կյանքում այնտեղից դուրս չենք գալու, խաբե՞լ ենք»․ երեխաների պատերազմը
«Մենք ասում էինք, որ կյանքում այնտեղից դուրս չենք գալու։ Ստացվում է՝ խաբե՞լ ենք»։ Հադրութից ու Արցախի մյուս բնակավայրերից բռնի տեղահանված երեխաների իրական պատմությունները «Դիզակ արտի» թիմը վերածել է «Դաս» վավերագրական ֆիլմի։ Երեխաների թողած տունը, իրերը, ընկերները, հիշողություններն ու պատերազմի տարիների ապրումները ֆիլմում պատմվում են հենց նրանց տեսանկյունից։ «Դասի» առաջին փակ ցուցադրությունը տեղի է ունեցել Երևանում։ Ֆիլմի հեղինակները նախատեսում են այն ներկայացնել նաև փառատոներում և հայկական համայնքներում։


