29 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես բազմիցս ասել եմ, որ բազմավեկտորությունը մեզ չի հեռացնում Ռուսաստանի Դաշնությունից․ Լուկաշենկո

Ես բազմիցս ասել եմ, որ բազմավեկտորությունը մեզ չի հեռացնում Ռուսաստանի Դաշնությունից․ Լուկաշենկո

Ես բազմիցս ասել եմ, որ բազմավեկտորությունը մեզ չի հեռացնում Ռուսաստանի Դաշնությունից․ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մեր ճակատագիրն այնպիսին է, որ մենք գտնվում ենք Եվրոպայի կենտրոնում, և,ինչպես ես հաճախ եմ ասում, հարևաններն Աստծո պարգև են, մենք նրանց չենք ընտրում, և մենք պետք է ձգտենք պահպանել լավ հարաբերություններ մեր հարևանների հետ, ինչը և անում ենք։ Արևմուտքը չի ուզում նման հարաբերություններ մեզ հետ, Աստված իրենց հետ, դա նրանց գործն է։ Բայց Ռուսաստանը, ում հետ էլ որ խոսելիս լինենք (վերջին շրջանում այս մասին խոսել եմ նաև ամերիկացիների հետ), միշտ դուրս է փակագծերից՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ միասին»,- ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանն այն երկրներն են, «որոնք միշտ ձեռք են մեկնել և աջակցել մեզ»։

«Մենք նույն կերպ կփոխադարձենք մեր ռուս հայրենակիցներին, չինացի քաղաքացիներին և Արևելքում ապրող մյուսներին»,- հավելել է Բելառուսի նախագահը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ