29 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են մաքսային համագործակցությունը․ Ermenihaber

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են մաքսային համագործակցությունը․ Ermenihaber

Ադրբեջանի Գյոյգյոլ քաղաքում գումարվել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի ներկայացուցիչների համատեղ նիստ մաքսային թեմաներով։ Մասնակցել են Ադրբեջանի ​​մաքսային կոմիտեի ղեկավար Շահին Բաղիրովը, Թուրքիայի առևտրի փոխնախարար Սեզաի Ուչարմաքը և Վրաստանի ֆինանսների փոխնախարար, եկամուտների ծառայության ղեկավար Մամուքա Բարաթաշվիլին. գրում է Ermenihaber-ը։

Կողմերը քննարկել են երեք երկրների մաքսային մարմնինների համագործակցությունը և դրա զարգացման հնարավորությունները։ Դիտարկման է առնվել նաև «Միջին միջանցք»-ով բեռնափոխադրումների ավելացման դեպքում մաքսային ընթացակարգերի պարզեցումը։

Օրակարգային հարցերի թվում է եղել նաև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման բարելավումը, ռիսկերի կառավարման մեխանիզմների ամրապնդումը և մաքսային խախտումների դեմ համատեղ պայքարի ընդլայնումը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ