29 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
8 մլրդ մանաթ․ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 82%-ով

8 մլրդ մանաթ․ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 82%-ով

Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո ոչ միայն չի նվազեցրել ռազմական ծախսերը, այլև շարունակել է դրանք ավելացնել։ 2020-ից 2025 թվականներին պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի փաստացի ծախսերն աճել են ավելի քան 82%-ով, իսկ 2027 թվականի համար նախատեսված փողը հասնում է մոտ 8.8 միլիարդ մանաթի։ Հայաստանում պատկերը այլ է․ 2026 թվականի պաշտպանական բյուջեն նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 100 միլիարդ դրամով։ Իշխանությունը այդ փոփոխությունը կապում է խաղաղության գործընթացի և նախորդ տարիներին իրականացված խոշոր գնումների հետ։ Ի՞նչ է նշանակում ռազմական ծախսերի այս հակառակ դինամիկան նույն խաղաղության գործընթացի պայմանում։ Ինչո՞ւ է Բաքուն շարունակում մեծացնել ռազմական ֆինանսավորումը, և ինչպե՞ս է այդ քաղաքականությունը գնահատվում Ադրբեջանում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ